Մատչելիության հղումներ

logo-print

Պայթյուն Ստամբուլում. 16 մարդ վիրավորվել է


Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Ստամբուլի Շյութլյուսե թաղամասում` իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տեղական եւ Անկախ արդյունաբերողների եւ գործարարների ընկերակցության գլխավոր գրասենյակներին շատ մոտ։

Ինչպես հաղորդում է Turkish Daily News-ը` վկայակոչելով Ստամբուլի ոստիկանապետ Հյուսեյին Չափքինին, հեռակառավարմամբ գործի դրված ռումբի պայթյունի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել 16 մարդ, որոնցից 15-ը` տվյալ վայրում հերթապահություն իրականացնող ոստիկաններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG