Մատչելիության հղումներ

Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի ԱԳ նախարարները կհանդիպեն Նախիջեւանում


Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարները ծրագրում են մարտի 7-ին հանդիպել Նախիջեւանում։ Այդ մասին հաղորդում է Today’s Zaman-ը։

Ըստ թուրքական պարբերականի` Ահմեթ Դավութօղլուն, Էլմար Մամեդյարովը եւ Ալի Աքբար Սալեհին նախատեսում են քննարկել երեք պետությունների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում` տարածաշրջանի խաղաղությանը եւ բարգավաճմանը միտված համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG