Մատչելիության հղումներ

Վրաստանը վերացրեց Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը


Երեկվանից ուժի մեջ է մտել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրամանագիրը։ Այդ մասին հաղորդում է «Նովոստի - Գրուզիա» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի օրենսդրական տեղեկագիրը։

Համաձայն հրամանագրի` Ռուսաստանի քաղաքացիներից Վրաստան մուտք գործելու եւ երկրի տարածքում 90 օր մնալու համար վիզա չի պահանջվի։

Սահակաշվիլին իր այս որոշումը որակել է «քայլ` ռուս ժողովրդին ընդառաջ»:

«Վրաստանը ազատ պետություն է, եւ որքան շատ Ռուսաստանի քաղաքացիներ լինեն մեր երկրի չօկուպացված մասում, այնքան շատ տեղեկատվություն նրանք կստանան։ Նրանք նաեւ հաճույք կստանան մեր գինուց, հանքային ջրից, խնջույքից ու հյուրընկալությունից», - լրագրողներին ասել է Վրաստանի նախագահը` համոզմունք հայտնելով, որ դա ավելի լավ կլինի երկու ժողովուրդների փոխհարաբերությունների հեռանկարի համար։

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ, դա միակողմանի արտոնություն է, քանի որ Վրաստանի քաղաքացիները Ռուսաստան մուտք գործելու համար, միեւնույն է, հարկադրված են արտոնագիր ստանալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG