Մատչելիության հղումներ

Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են գրոհել Հոմսը


Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հարձակումները Հոմս քաղաքի ուղղությամբ:

BBC-ի փոխանցմամբ` գրոհները հատկապես կենտրոնացած են քաղաքի Բաբա Ամր թաղամասի ուղղությամբ:

Ըստ պաշտոնական Դամասկոսի` կառավարական ուժերը հաջողություններ են գրանցել, մինչդեռ ապստամբների վկայությամբ` կառավարական զորքերի գրոհները ետ են մղվում:

Այս պահի դրությամբ Հոմսում զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան:

ՄԱԿ-ի տվյալներով` անցած տարվա մարտից Սիրիայում սկիզբ առած ժողովրդական հուզումները կառավարական ուժերի կողմից ճնշելու հետեւանքով զոհվել է մոտ 7 հազար 500 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG