Մատչելիության հղումներ

Գյումրիում թանկացել է հացը


Վերջին օրերին Գյումրիում շուրջ 20 տոկոսով թանկացել է հացը:

Հացի արտադրությամբ զբաղվող մի գործարար, ով չցանկացավ հրապարակել իր անունը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հացի թանկացումը կապեց ալյուրի թանկացման հետ. - «Մոտավորապես 16-20 տոկոս ալյուրի գինը բարձրացել է»:

Շարքային գյումրեցիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց խիստ դժգոհությունը հայտնեցին հացի թանկացման կապակցությամբ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հացի թանկացման մասին ահազանգ ստացել են միայն Գյումրիից. - «Երեւանում, որտեղ մենք խոշոր տնտեսվարողների մոտ կատարում ենք գնային մոնիտորինգ, հացի գնի թանկացում չի արձանագրվել: Ոչ մի այլ վայրում չկա հացի գնի թանկացում, բացի ձեր նշած մարզից»:

Սահակյանը հավելեց, որ ալյուր ներկրող երկու խոշոր` «Ալեքս Գրիգ» եւ «Մանանա գրեյն» ընկերությունները փետրվարին (հունվարի համեմատ) 9 տոկոսով բարձրացրել են ալյուրի գինը:

please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG