Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը ողջունում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ողջունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու մասին Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի երեկվա վճիռը` այն որակելով արդար եւ գնահատելով որպես «խոսքի եւ մտքի ազատության դրսեւորում»։ Այդ մասին ասված է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

Ալիեւը նաեւ բարձր է գնահատել տվյալ օրինագծի հարցով ֆրանսիացի մի խումբ խորհրդարանականների դիմումը Սահմանադրական խորհրդին եւ երախտագիտություն է հայտնել նման դիրքորոշում ունեցող բոլոր մարդկանց Ֆրանսիայում։

Ադրբեջանի նախագահը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը անվանել է «համաշխարհային հայկական լոբբիի նենգ գործունեության ձախողման հերթական վկայություն»։

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը ողջունել է նաեւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG