Մատչելիության հղումներ

Համամասնական ընտրակարգի օրինագիծը չընդունվեց


Հայաստանի Ազգային ժողովը այսօր մերժեց խորհրդարանական ընտրությունների 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգ նախատեսող օրինագիծը, որը համատեղ ներկայացրել էին Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խմբակցությունները։

Նախագծին կողմ քվեարկեց 30, դեմ` 56 պատգամավոր։

Օրինագծին դեմ էին իշխող Հանրապետական կուսակցությունը եւ նրա կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր»-ը, իսկ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավորները ազատ քվեարկություն կատարեցին։

Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG