Մատչելիության հղումներ

logo-print

Ցեղասպանության օրինագիծը հակասահմանադրական ճանաչվեց


Ֆրանսիայի Սենատը քննարկում է ցեղասպանության ժխտումը քերականացնող օրինագիծը, Փարիզ, 23-ը հունվարի, 2012թ

Ֆրանսիայի Սենատը քննարկում է ցեղասպանության ժխտումը քերականացնող օրինագիծը, Փարիզ, 23-ը հունվարի, 2012թ

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երկրի Սահմանադրությանը հակասող է ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը:

«Խորհուրդը համարում է, որ ժխտման համար տույժ եւ քրեական պատասխանատվություն սահմանելով, օրենսդիրները հակասահմանադրական ոտնձգություն են կատարել խոսքի եւ արտահայտման ազատության նկատմամբ», - ասված է Սահմանադրական խորհրդի տարածած հաղորդագրությունում:

Խորհուրդը, սակայն, որեւէ վճիռ չի կայացրել 2001 թվականի հունվարի 29-ին ընդունված` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրենքի վերաբերյալ:

Բուշ դյու Ռոնի շրջանից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, Սենատը` այս տարվա հունվարի 23-ին։

Օրինագիծը Սահմանադրական խորհրդում վիճարկելու մասին դիմում էին ներկայացրել ֆրանսիացի մի քանի տասնյակ պատգամավորներ` խորհրդարանի զույգ պալատներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG