Մատչելիության հղումներ

80 խմբերի բաժանված դպրոցահասակ երեխաներ մարզերից ու Երեւանից պատրաստվում են իրենց առաջարկությունները ներկայացնել օրենսդիր եւ գործադիր մարմիններին:

«Սեյվ դը չիլդրեն»-ի հայաստանյան ներկայացուցչության` «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ազգային ծրագիրը միաժամանակ իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում:

Դպրոցահասակ երեխաներն առանձնացրել են իրենց համայնքերում առկա մի շարք խնդիրներ: Հիմնական ուղղություններն են` բնապահպանություն եւ առողջապահություն, կրթություն եւ ազատ ժամանց, երեխայի պաշտպանությունը եւ երեխայի մասնակցությունը տարբեր բնագավառներում:

Նոր Հաճն քաղաքի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Տաթեւ Ուդումյանը «Մաքսլիբերթի»-ին ասում են, որ խնդրներն առանձնացնելու համար հարցումներ են կատարել իրենց համայնքում:

Նրանք պահանջում են, որպեսզի օրենք ընդունողները որեւէ որոշում կայացնելիս կամ օրենք ընդունելիս, հաշվի նստեն երեխայի ցանկության հետ, լսեն նրանց կարծիքն ու հարգեն իրավունքները:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց ԱԺ-ին կից ստեղծել երեխաների խորհրդարան: «Բժշկական օգնության մասին» օրենքի համաձայն, օրինակ, մինչեւ 18 տարեկան երեխաների համար որոշումներ ընդունելու իրավունքը բացառապես ծնողին է տրված, բայց Բաբլոյանի խոսքով` իրենք փորձում են բուժհաստատություններում երեխային մասնակից դարձնել բուժման պրոցեսին` տեղեկացնելով իր իվանդության մասին:

Առաջարկություններն այսօր խմբագրվելցին եւ փաթեթավորվեցին որպեսզի առաջիկայում այն ուղարկեն ԱԺ:



Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG