Մատչելիության հղումներ

Գրադարաններում շարունակվում է թվայնացման գործընթացը


Գրադարաններում թվայնացման աշխատանքները սկսվել են 2001 թվականին: Առաջին հերթին թվայնացվել է քարտարանը:

Թվայնացված քարտարանները հնարավորություն են տալիս ընթերցողին որոնումն իրականացնել էլեկտրոնային տարբերակով:

«Այս աշխատանքների համար տեխնիկական հզոր բազա է պետք», - նշում է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը եւ հավելում. - «Թվայնացման աշխատանքներն իրականացնելիս անվերադարձ խունացած եւ փչացած նյութեր չեն պատահել, բոլորն էլ հնարավոր է եղել վերականգնել»:

Տիգրան Զարգարյանն ասաց. որ շուտով սկսելու են թվայնացնել հայ պարբերական մամուլը: «Ընթերցողները համացանցի միջոցով ազատ կարող է օգտվել քարտարանից, կարդալ եւ ներբեռնել արդեն թվայնացված գրքերն ու ամսագրերը»:

Գրադարանները գրքերը չեն մուտքագրում առանձին-առանձին. գրքերը թվայնացվում են համահավաք մեթոդով: Յուրաքանչյուր գրադարան տեղադրում է տեղեկատվություն այն գրքերի մասին, որոնց վերաբերյալ դեռ չկա նկարագրություն:

Արդեն թվայնացվել է մոտ 1 մլն գրքի նկարագրություն: Թվայնացվել են Գիտությունների ազգային ակադեմիայի թողարկած ամսագրերը: Տիգրան Զարգարյանը նշում է, որ թվայնացված գրքերն ու ամսագրերը ընթերցում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

«Թվայնացումը ընթերցողների պահանջն է. նրանք օգտվում են այն գրադարաններից, որոնք հագեցած են նոր տեխնոլոգիաներով եւ համապատասխանում են միջազգային ստանդարտներին:
Ավ. Իսահակյանի անվան գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը նշեց, որ նոր տեխնոլոգիաներ իրենք ձեռք են բերում տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ:

Ռուզաննա Բարսեղյանը նշեց նաեւ, որ այս ամսվանից գրադարանում գործում է էլեկտրոնային քարտարան. - «Ընթերցողը նախապես կարող է ճշտել իր փնտրած գիրքը կա գրադարանում, թե ոչ, կամ` որ գրադարանում կա»:


please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG