Մատչելիության հղումներ

logo-print

Գերմանացիների բառապաշարում թուրքերեն բառեր են հայտնվել


Գերմանացի երիտասարդները առօրյա կյանքում հաճախ են օգտագործում թուրքերեն խոսակցական բառեր, վկայում է Պոտսդամի համալսարանի կատարած ուսումնասիրությունը:

Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` ուսումնասիրության հեղինակները լսել են 14-17 տարեկան գերմանացի պատանիների խոսքը 48 ժամ շարունակ եւ եզրակացրել, որ թուրքերեն բառերը ինտեգրվել են առօրյա գերմաներենին:

Գերմանացի պատանիներն իրենց առօրյա շփումներում առավել հաճախ օգտագործում են valla (ազնիվ խոսք) եւ lan (մարդ, ընկեր) թուրքական բառերը, փաստում է հետազոտությունը:

Թուրքերենի ներթափանցումը գերմաներենի մեջ նկատելի է հատկապես Գերմանիայի այն շրջաններում, որտեղ կենտրոնացած է թուրքական բնակչությունը:

Ուսումնասիրության հեղինակներից պրոֆեսոր Հեյզեր Վեյկերը հայտարարել է, որ թուրքական բառերի կիրառությունը գերմաներեն խոսքում չի նշանակում, թե նոր բարբառ է ստեղծվում, այլ վկայում է հասարակության տարբեր հատվածների ինտեգրման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG