Մատչելիության հղումներ

Աստրախանում շենքի փլուզման հետեւանքով առնվազն 6 մարդ է զոհվել


Ռուսաստանյան Աստրախան քաղաքում երեկ կենցաղային գազի պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել բազմահարկ բնակելի շենքում, ինչի հետեւանքով զոհվածների թիվը այսօր առավոտյան հասել է 6-ի։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, վերջին տվյալներով` եւս 18 մարդ պատահարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, շենքի 4 բնակիչների ճակատագիրը անհայտ է մնում։

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հաջողվել է փրկել 26 մարդու։

Իրավապահները գործ են հարուցել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի հատկանիշներով` «շինարարական եւ այլ նորմերի խախտումը, որը հանգեցրել է մարդկանց մահվան», 4 մարդ ձերբակալված է։

Ըստ վարկածներից մեկի` պայթյունը տեղի է ունեցել շենքի բնակիչների մեկի ինքնասպանության փորձի հետեւանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG