Մատչելիության հղումներ

Գործարարները մտադիր են առաջադրվել ԱԺ ընտրություններում


Խոշոր գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Խոշոր գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հայաստանյան հայտնի գործարարներից ոմանք առաջադրելու են իրենց թեկնածությունը:

Նրանք ընդգրկված չեն լինի իշխող կուսակցությունների համամասնական ցուցակներում, սակայն կառաջադրվեն մեծամասնական ընտրակարգով:

Թիվ 7 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքն ու Աջափնյակ համայնքի որոշ տարածքներ, առաջադրվելու ցանկություն ունի գործարար, պատգամավոր (ՀՀԿ) Սամվել Ալեքսանյանը: Նրա խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե գործարարությունը պետք է տարանջատվի իշխանական համակարգից, իրեն չի վերաբերում. - «Ես գործարար չեմ… Կինս է զբաղվում, ես չկամ»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը թեեւ հայտարարել էր, որ չի առաջադրվելու առաջիկա ընտրություններում, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Իմ կուսակցությունը ոնց որոշի` տենց էլ կանեմ… Կարծում եմ` կդնեմ»:

Հայրապետյանը, հիշեցնենք, 2007 թվականին ընտրվել էր թիվ 1 ընտրատարածքից (Երեւանի Ավան համայնք): Այսօր նա «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե «հնարավոր է, որ Կենտրում կամ Զեյթունում դնի իր թեկնածությունը. - «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի են: Հայաստանում որտեղ ուզեմ, այնտեղ էլ կդեմ»:

Կենտրոն համայնքում, հիշեցնենք, առաջադրվելու մտադրություն է հայտնել նաեւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտի 1-ի գործով քրեական հետապնդման ենթարկված Խաչատուր Սուքիասյանը: 2010-ին Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց` հանցագործության կատարմանը նրա մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով: Ռուբեն Հայրապետյանին է այժմ պատկանում նաեւ նախկինում Սուքիասյանների ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Բջնի» հանքային ջրերի գործարանը:

Արագածոտտնի մարզում` թիվ 15 ընտրատարածքում իր թեկնածությունը առաջադրելու հաստատ որոշում ունի նաեւ «Մաքս գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանը: Ըստ մամուլի` նրա մրցակիցն է լինելու Թալինի նախկին քաղաքապատ Մնացական Մնացականյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն աջակցելու է իրեն, Մանուկյանը պատասխանեց. - «Դեռ համագումարին ենք սպասում: Համագումարից հետո հստակ կորոշվի»:

please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG