Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է կիրառում


Եվրամիությունը հայտարարել է Սիրիայի կառավարության դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին: Եվրոպան, մասնավորապես, սառեցրել է գործարքները Սիրիայի Կենտրոնական բանկի հետ եւ դադարեցրել թանկարժեք մետաղների առեւտուրը: Արգելվել է նաեւ սիրիացի յոթ նախարարների մուտքը Եվրապական Միություն: Ավելի վաղ արգելվել էր Սիրիային նավթ եւ զենք զենք վաճառել:

Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները այսօր պաշտոնապես ճանաչել են Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհուրդը` որպես Սիրայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ:

Մինչդեռ սիրական ընդդիմության շարքերում միասնություն չկա: Այսօր ավել վաղ երկու տասնյակից ավելի ականավոր ընդդիմադիր գործիչներ հայտարարել են Ազգային խորհրդից դուրս գալու եւ նոր ընդդիմադիր միավորում ստեղծելու մասին: Այն կոչվելու է Սիրիական հայրենասերների խումբ:

Սիրիայում Ասասդի ռեժիմի դեմ ընդվզումը սկսվել 2011 թվականի մարտին: ՄԱԿ-ի տվյալներով` վերջին մեկ տարում բախումների հետեւանքով զոհերի թիվը անցնում է հինգ ու կես հազարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG