Մատչելիության հղումներ

logo-print

Եվրադատարանը սկսել է ռուսաստանցի ընդդիմադիրների բողոքի քննությունը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել Ռուսաստանի ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնիի եւ Իլյա Յաշինի բողոքները:

Ռուսաստանցի ընդդիմադիրները պնդում են, որ անցած տարվա դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո 15 օրով իրենց կալանավորումը ապօրինի էր:

Յաշինը եւ Նավալնին կալանավորվել էին Պետդումայի ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի ժամանակ` դեկտեմբերի 5-ին, իրավապահ մարմիններին չենթարկվելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG