Մատչելիության հղումներ

Սիրիայում սահմանադրական հանրաքվե է


Չնայած երկրում շարունակովող ընդհարումներին, Սիրիայի կառավարությունն այսօր սահմանադրության լրամշակումների հանրաքվե է անցկացնում։

Այն կարող է վերջ տալ Սիրիայում գրեթե կես դար գործող միակուսակցական համակարգին։

Ընդդիմությունը եւ մի շարք երկրներ քննադատել են հանրաքվեն բախումների ժամանակաշրջանում անցկացնելու որոշումը։

Ըստ իրավապաշտպանների, միայն երեկ Հոմս ավանում սպանվել է շուրջ հարյուր մարդ` հիմնականում խաղաղ բնակիչներ։

Գրեթե մեկ տարի շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում ընդհանուր առմամբ Սիրիայում զոհվել է ավելի քան 7 եւ կես հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG