Մատչելիության հղումներ

Պետերբուրգում անցկացվեց «Հանուն արդար ընտրությունների» ակցիան, հաջորդը նշանակված է մարտի 5-ին


Սանկտ Պետերբուրգում այսօր երթ եւ հանրահավաք է անցկացվել «Հանուն արդար ընտրությունների» նշանաբանի ներքո:

Ոստիկանության տվյալներով, ակցիային մասնակցել է 2 հազար 500 մարդ: Լրատվական գործակալությունները, սակայն, նշում են, որ ընդդիմության կազմակերպած այս միջոցառմանը 10-15 հազար մարդ է մասնակցել:

Պետերբուրգյան ակցիային մասնակցել են Մոսկվայից եկած ընդդիմադիր գործիչներ Գարի Կասպարովը, Սերգեյ Ուդալցեւը եւ Ալեկսեյ Նավալնին:

Հանրահավաքից հետո ընդդիմադիրները հայտարարել են, որ հաջորդ նման ակցիան Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա մայիսի 5-ին` նախագահական ընտրությունների հաջորդ օրը:

Այսօր հանուն արդար ընտրությունների ակցիաներ են անցկացվել նաեւ Ռուսաստանի այլ քաղաքներում` Տյումենում, Պետրոպավլովսկ-Կամչատսկում, Տոլյատիում, Նիժնի Նովգորոդում եւ Արխանգելսկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG