Մատչելիության հղումներ

Եմենի նոր նախագահի երդման արարողության օրը երկրի հարավում պայթյունից 20 մարդ է զոհվել


Եմենի հարավում գտնվող Հանդրամուտ քաղաքում, նախագահական նստավայրի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից առնվազն 20 մարդ է զոհվել:

Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել նախագահականից ոչ հեռու կանգնեցված ավտոմեքենայում:

Պայթյունը իրականացվում է երկրի նոր նախագահ Աբեդ Ռաբո Մանսուր Հադիի հանդիսավոր երդման արարողության օրը:

Եմենի նախկին փոխնախագահ Հադին այս պաշտոնում փոխարինում է Ալի Աբդուլահ Սալեհին, ով երկիրը ղեկավարել է 33 տարի շարունակ:

Սալեհը հրաժարական տվեց անցած տարի երկրում տեղի ունեցած զանգվածային հուզումների արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG