Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ը հերքում է F-16 ինքնաթիռներ ունենալու մասին տեղեկատվությունը


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է ռազմաօդային ուժերի կազմում F-16 ինքնաթիռներ ունենալու մասին տեղեկատվությունը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` հղում կատարելով «ռազմական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրներին»:

«Իհարկե, կցանկանայինք, որպեսզի մեր բանակը նման ինքնաթիռ ունենար: Սակայն կրկին անգամ հայտարարում եմ, որ F-16-ների վերաբերյալ տարածված հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը», - ռուսաստանյան «Նովոստի» գործակալության փոխանցմամբ` ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG