Մատչելիության հղումներ

Կարմիր խաչը Սիրիայի Հոմս քաղաքում էվակուացնում է վիրավորների առաջին խումբը


Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) թիմը Սիրիայի Հոմս քաղաքի Բաբա Ամր թաղամասից ուրբաթ օրը 27 մարդ է տարհանել:

Այս թաղամասը Սիրիայի կառավարական ուժերի հրետակոծության թիրախ է դարձել: Հենց Բաբա Ամրում են վիրավորումներ ստացել երկու օտարերկրացի լրագրողները` ֆրանսիական Le Figaro-ի լրագրող Էդիթ Բուվիեն եւ բրիտանական Sunday Times-ի լուսանկարիչ Փոլ Քոնրոյը: ԿԽՄԿ-ն առայժմ տեղեկատվություն չունի այն մասին, թե արդյո՞ք վիրավորված լրագրողները տարհանվածների թվում են:

Թաղամասից դուրս բերված վիրավորները տեղափոխվել են Հոմս քաղաքի հիվանդանոց:

Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ արդեն շուրջ 11 ամիս երկրում շարունակվող հակակառավարական ցույցերի եւ ընդդիմության դեմ նախագահ Բաշար ալ-Ասադի բիրտ գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 7.5 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG