Մատչելիության հղումներ

Եվրամիությունը «մեծ առաջընթաց» է որակում Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ պայմանավորվածությունը


Եվրամիության ընդարձակման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Սերբիան եւ Կոսովոյի ալբանական իշխանությունները համաձայնություն են ձեռք բերել սահմանային խնդիրների, ինչպես նաեւ բալկանյան տարածաշրջանային տարբեր ֆորմատի հանդիպումներում Կոսովոյի մասնակցության շուրջ:

Ֆյուլեն ասել է, որ ձեռք բերված համաձայնությունը «մեծ առաջընթաց է» Սերբիային Եվրամիության անդամակցության թեկնածու ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու նախաշեմին:

Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Եվրահանձնաժողովը նաեւ առաջարկում է ուսումնասիրել Կոսովոյին եւս Եվրամիության անդամություն շնորհելու բանակցություններ սկսելու հնարավորությունը: Այս խնդիրը, սակայն, խիստ հակասական է, քանի որ ԵՄ-ի 27 անդամներից 5-ը մինչեւ այժմ չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG