Մատչելիության հղումներ

Իրաքում առնվազն 50 մարդ է սպանվել


Իրաքում առնվազն 50 մարդ սպանվել եւ ավելի քան 200-ը վիրավորվել է շիա մահմեդականների բնակության շրջաններում տեղի ունեցած պայթյունների եւ հրաձգության հետեւանքով։

Ենթադրվում է, որ գրոհներն իրականացրել են Ալ-Ղաիդայի հետ կապեր ունեցեղ սունի մահմեդականների ջոկատները։

Իրաքի խորհրդարանի խոսնակ Օսամա ալ-Նուջաֆին ասել է, որ այդ գրոհների նպատակն է կրոնական լարվածություհն հրահրել շիաների եւ սունիների միջեւ եւ խափանել մարտի վերջին Բաղդադում անցկացվելիք Արաբական լիգայի գագաթնաժողովը։

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG