Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստը ազատ է արձակվել կալանավայրից


Ադրբեջանի «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության կալանավորված ակտիվիստ Էլշան Հասանովը, ով 13 այլ ակտիվիստների հետ ձերբակալվել էր անցած տարվա ապրիլի 2-ին` Բաքվում հակակառավարական բողոքի ակցիա կազմակերպելու համար, վաղաժամկետ ազատ է արձակվել բանտից:

Օգոստոսին Հասանովը 18 ամսվա ազատազրկման էր դատապարտվել: Ավելի ուշ դատարանը կրճատել էր ազատազրկման ժամկետը` այն հասցնելով 1 տարվա: Այժմ, փաստորեն, ընդդիմադիր ակտիվիստը, ով, հարազատների վկայությամբ, կալանավայրում առողջական խնդիրներ ուներ, ազատ է արձակվել` բանտում անցկացնելով պատժաժամկետի կեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG