Մատչելիության հղումներ

Մոսկվայի քաղաքապետարանը չի արտոնում ընդդիմության հանրահավաքը


Մոսկվայի քաղաքապետարանը չի արտոնում Ռուսաստանի ընդդիմության` մարտի հինգին նախանշված հանրահավաքը: Ընդդիմադիրները մտադիր են մեծ հանրահավաք անցկացնել Ռուսաստանի նախագահական ընտրությունների հենց հաջորդ օրը` արդյունքների վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու համար, սակայն առայժմ քաղաքապետարանի հետ բանակցությունները արդյունք չեն տալիս:

Մինչ այդ` այսօր Մոսկվայում նախատեսված են միաժամանակ մի քանի զանգվածային ակցիաներ, որոնց մասնակիցների թիվը, նախնական տվյալներով, կանցնի 120 հազարից: 10 հազարից ավելի ոստիկաններ են կենտրոնացվել հասարակական կարգը պահպանելու համար: Ակցիաներից մեկը նախաձեռնել է Ռուսաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբը` ի պաշտպանություն Պուտինի: Մյուս ակցիաներն անցկացնելու են ընդդիմադիրները` կոմունիստներն ու լիբերալ դեմոկրատները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG