Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը զգուշացնում է Արեւելյան Եվրոպայում ջրհեղեղի վտանգի մասին


Միացյալ ազգերի կազմակերպությունը զգուշացնում է, որ Եվրոպայի կենտրոնական եւ արեւելյան շրջաններում, որոնք գրեթե կաթվածահար էին եղել հորդառատ ձյան պատճառով, այժմ էլ, գարնանային ձնհալի մոտեցմամբ, ջրհեղեղներ են սպասվում:

Աղետների վտանգի նվազեցման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարգարետա Ուոլսթրոմը Ժնեւում հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ «աղետալի ջրհեղեղները կարող են մարդկային կյանքեր խլել եւ տնտեսական վնաս պատճառել»:

Այս տարվա խստաշունչ ձմռան ընթացքում Եվրոպայում արդեն իսկ 600 մարդ զոհվել է ցրտահարությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG