Մատչելիության հղումներ

logo-print

Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի 133.000 բնակիչների ջրամատակարարման բարելավմանը


Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը որոշել է Հայաստանի «Համայնքային ջրամատակարարման ծրագրի» ֆինանսավորման համար 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ հատկացնել:

Այս մասին ասված է այսօր Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Ծրագրի նպատակն է նպաստել ջրի որակի եւ ջրամատակարարման բարելավմանը «Հայջրմուղկոյուղի» ընկերության ծառայությունների մատուցման որոշ տարածքներում` Աշտարակ (Արագածոտնի մարզ), Մասիս (Արարատի մարզ) և Էջմիածին (Արմավիրի մարզ) քաղաքներում եւ հարակից 15 գյուղական բնակավայրերում: Ենթադրվում է, որ կբարելավվի շուրջ 133.000 բնակիչների ջրամատակարարումը, խմելու ջրի մատակարարման տեւողությունը օրական 12 ժամից կհասնի 17 ժամի, կբարելավվի ջրի որակը: Բացի այդ, շուրջ 21.000 բնակիչների տներում կտեղադրվեն ջրաչափեր:

Ծրագրի ընդհանուր արժեքը 18 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 3 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացնի Հայաստանի կառավարությունը: Համաշխարհային բանկի տրամադրած 15 միլիոն ԱՄՆ դոլար վարկն ունի 25 տարվա մարման ժամկետ` 10 տարի արտոնյալ ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG