Մատչելիության հղումներ

Հարցում. Ամերիկացիները թիվ մեկ թշնամի են համարում Իրանին


Իրան – Երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեյի դիմանկարը պարզած մի տղա անցնում է Իրանի կողմից խփված ամերիկյան RQ-170 անօդաչու սարքի մակետի մոտով, Իսլամական հեղափոխության 33-րդ տարեդարձ, Թեհրան, 11-ը փետրվարի, 2012թ.
Իրան – Երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեյի դիմանկարը պարզած մի տղա անցնում է Իրանի կողմից խփված ամերիկյան RQ-170 անօդաչու սարքի մակետի մոտով, Իսլամական հեղափոխության 33-րդ տարեդարձ, Թեհրան, 11-ը փետրվարի, 2012թ.
Ամեն երրորդ ամերիկացին համոզված է, որ Միացյալ Նահանգների թիվ մեկ թշնամին աշխարհում Իրանի Իսլամական Հանրապետությունն է: Սա են վկայում հեղինակավոր Gallup սոցիոլոգիական ծառայության վերջին հետազոտության արդյունքները:

Հարցմանը մասնակցած ամերիկացիների 32 տոկոսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդը միջազգային ասպարեզում հենց իրանցիներն են:

«Միջուկային կարողությունների աճի, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ պատերազմելու պատրաստակամության մասին` Իրանից հնչող հայտարարություններն են, որ շարքային ամերիկացիների մոտ բացասական դիրքորոշում են ձեւավորում այդ երկրի հանդեպ», - նշում են հետազոտության հեղինակները` նկատելով, որ իրանցիների նկատմամբ բացասական տրամադրությունները երկրում վերջին 10 տարիների ընթացքում անշեղորեն աճել են:

2001-ին Իրանը թշնամի պետություն էր համարում ամերիկացիների 8 տոկոսը, 2005-ին այդ թիվը կազմում էր արդեն 14, իսկ 2011-ին` 25 տոկոս:

Ամերիկայի թշնամիների ցանկում երկրորդը Չինաստանն է, որի հանդեպ, սակայն, ըստ Gallup-ի մասնագետների, ամերիկյան հանրության վերաբերմունքը շատ ավելի բեւեռացված է: Միացյալ Նահանգների թիվ մեկ տնտեսական մրցակցին որպես գլխավոր թշնամի է ընկալում հարցվածների 23 տոկոսը: Ամերիկացիների 41 տոկոսը հակառակը` հայտարարել է, որ Չինաստանի հանդեպ ընդհանուր առմամբ դրական մոտեցում ունի:

Gallup-ի մասնագետները նաեւ նկատում են, որ թշնամի պետությունների ընկալումը կախված է ոչ միայն այս կամ այն երկրի արտաքին քաղաքականությունից, այլեւ բուն հարցվածների քաղաքական նախապատվություններից: Այսպես` Հանրապետական կուսակցության աջակիցները, ի տարբերություն դեմոկրատների, շատ ավելի բացասաբար են տրամադրված թե՛ Իրանի, եւ թե՛ Չինաստանի հանդեպ: Հարցված հանրապետականների 37 եւ դեմոկրատների միայն 30 տոկոսն է համարում, որ Իրանը Ամերիկայի թշնամին է: Չինաստանի պարագայում էլ հանրապետականների 28 եւ դեմոկրատների ընդամենը 18 տոկոսն է համոզված, որ այդ երկիրը Միացյալ Նահանգների թշնամին է:

please wait

No media source currently available

0:00 0:01:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG