Մատչելիության հղումներ

Կարմիր խաչը փորձում է դադարեցնել բռնությունները Սիրիայում


Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, թե բանակցություններ է վարում Սիրիայի իշխանությունների հետ, որպեսզի փորձեն դադարեցնել երկրում շարունակվող բռնությունները, ինչից հետո հնարավոր կլինի Սիրիայում մարդասիրական օգնություն ապահովել:

Կարմիր խաչի ներկայացուցիչների խոսքով, հարցը քննարկվել է թե՛ Սիրիայի իշխանությունների, եւ թե՛ ընդդիմադիրների հետ:

Սիրիայում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ շարունակվում են նաեւ դիվանագիտական ջանքերը:

Նախօրեին Գերմանիան հայտարարել է, որ Եվրամիությունը առաջիկա շաբաթվա ընթացքում կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Սիրիայի նկատմամբ: Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե «Սիրիայի բարեկամներ» խմբի` ուրբաթ օրը Թունիսում կայանալիք հանդիպումը ցույց կտա, որ «Ասադի ռեժիմը գնալով մեկուսացվում է եւ Սիրիայի քաջ ժողովուրդը մեր աջակցության եւ համերաշխության կարիքն ունի»:

Տարբեր գնահատականներով, Սիրիայում անցյալ տարվա մարտից չդադարող բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 6 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG