Մատչելիության հղումներ

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները շարունակում են այցը Իրան


ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները, ովքեր երեկ ժամանել են Իրան, շարունակում են ուսումնասիրություններն այդ երկրում: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների նախորդ այցից մոտ մեկ ամիս է անցել:

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, փորձագետները հույս ունեն հանդիպել իրանցի միջուկային ֆիզիկոսների հետ եւ այցելել Փարչին ռազմական համալիր:

Կասկած կա, որ ստորգետնյա ռազմական համալիրն օգտագործվում է միջուկային ծրագրի իրականացման նպատակներով: Թեհրանը, սակայն, հերքում է դա:

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների այցը համընկնում է Իրանի կողմից հայտարարված` հակաօդային պաշտպանության համակարգի քառօրյա զորավարժությունների հետ, որոնք ուղղված են լինելու միջուկային օբյեկտների պաշտպանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG