Մատչելիության հղումներ

Մաշտոցի այգու կրպակները գիշերվա ընթացքում ապակեպատվել են


Երեւան -- Մաշտոցի այգին առավոտյան 8:55-ի դրությամբ, 21-ը փետրվարի, 2011թ., Հայաստան
Երեւան -- Մաշտոցի այգին առավոտյան 8:55-ի դրությամբ, 21-ը փետրվարի, 2011թ., Հայաստան
Թեեւ երեկ բնապահպան ակտիվիստները, շրջանցելով ոստիկանների կազմած պատը եւ մետաղե արգելապատնեշը, երեկ մի քանի ժամով կասեցրել էին Երեւանի Մաշտոցի պողոտային հարող պուրակում կրպակների կառուցումը, գիշերը շինարարությունը վերսկսվեց, իսկ առավոտյան արդեն կրպակների ծածկը եւ ապակե կողապատերը ամբողջությամբ տեղադրված էին:

Բնապահպան ակտիվիստները Երեւանի կենտրոնական Մաշտոցի պողոտային հարող այգում ժամանակավոր կրպակներ տեղադրելու` քաղաքապետարանի որոշման դեմ տարբեր միջոցներով բողոքում են արդեն 11 օր: Ոստիկանությունը, մինչդեռ, միջոցառումներ է իրականացնում` բնապահպանների մուտքը շինհրապարակ կասեցնելու եւ կառուցապատողին կրպակների տեղադրման աշխատանքները իրականացնելու հնարավորություն ստեղծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG