Մատչելիության հղումներ

Իրանը դադարեցնում է նավթի վաճառքը Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային


Իրանի նավթի նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է նավթի մատակարարումները Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային:

«Մենք ունենք գնորդներ եւ որեւէ խնդիր չունենք մեր նավթը այլ սպառողների վաճառելու հարցում», - հայտարարել է Իրանի նավթի նախարարության խոսնակ Ալի Ռեզա Նիկզադը:

Իրանը սպառնացել էր դադարեցնել նավթի մատակարարումները Եվրոպային դեռ անցած ամռանը, երբ Եվրամիությունն էլ իր հերթին սպառնացել էր դադարեցնել նավթի ներկրումը Իրանի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող հակասությունների ֆոնին: Արեւմուտքը պնդում է, որ ծրագրի նպատակը միջուկային զենքի ստեղծումն է: Իրանը հայտարարում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Իրանը Եվրամիության 27 երկրներ է արտահանում իր նավթի շուրջ 20 տոկոսը, սակայն վերլուծաբանները կարծում են, որ կիրակի օրվա հայտարարությունը ավելի շատ նախազգուշական բնույթ է կրում, քանի որ Ֆրանսիան անցած տարի իր պաշարների ընդամենը 3 տոկոսն է ներմուծել Իրանից, իսկ Բրիտանիան ընդհանրապես իրանական նավթ չի գնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG