Մատչելիության հղումներ

Պուտինի խոսքով, Ռուսաստանի պաշտպանության ոլորտի ծախսերն առաջիկա տասնամյակում կկազմեն շուրջ 800 միլիարդ դոլար


Ռուսաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը «Ռոսիյսկայա Գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի պաշտպանության ոլորտի ծախսերն առաջիկա 10 տարիներին կկազմեն 23 տրիլիոն ռուբլի (770 միլիարդ դոլար):

Այս գումարների մի մասը կծախսվի 400 նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծման, 100 ռազմական արբանյակների, նոր ռազմանավերի եւ ինքնաթիռների վրա, նշել է Ռուսաստանի վարչապետը:

«Ակնհայտ է, որ մենք չենք կարող ուժեղացնել մեր դիրքերը միջազգային ասպարեզում, զարգացնել եւ տնտեսությունը եւ ժողովրդավարական հաստատությունները, եթե չկարողանանք պաշտպանել Ռուսաստանը», - հայտարարել է Պուտինը, ով, ամենայն հավանականությամբ, մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո կրկին կգլխավորի Ռուսաստանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցներից կողմից Եվրոպայում տեղադրվող հակահրթիռային պաշտպանության համակարգին` Պուտինը նշել է, որ Ռուսաստանի պատասխանը դրան կլինի «արդյունավետ եւ ասիմետրիկ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG