Մատչելիության հղումներ

Գերմանիայի քաղաքական ուժերը նախագահի պաշտոնում առաջադրել են Յոախիմ Գաուկի թեկնածությունը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր գլխավորած կոալիցիոն ուժերը եւ ընդդիմությունը պայմանավորվել են երկրի նախագահի պաշտոնում առաջադրել նախկին իրավապաշտպան ակտիվիստ Յոախիմ Գաուկի թեկնածությունը:

72-ամյա Գաուկը նախկինում եղել է բողոքական քահանա, ով Արեւելյան Գերմանիայի կոմունիստական վարչակարգի օրոք զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ:

Փետրվարի 17-ին Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական տվեց` նրա կողմից դեռ մինչեւ նախագահ դառնալը վերցված վարկի հետ կապված հնարավոր կոռուպցիոն երեւույթների հետաքննության առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG