Մատչելիության հղումներ

Արագածի եւ Ապարանի միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում փակ են


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Թալինի եւ Աշտարակի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, իսկ Արագածի եւ Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները ձնաբքի պատճառով հիմնականում փակ են եւ դժվարանցանելի:

ԱԻ նախարարության տեղեկացմամբ, երեկ ուշ երեկոյան

Փակ են նաեւ Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհները:


Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ԱԻ նախարարության տեղեկացմամբ, երեկ ուշ երեկոյան Արագածոտնի մարզի Նիգավան-Ապարան ավտոճանապարհին ձնաբքի պատճառով արգելափակվել են մարդատար մեքենաներ եւ ավտոբուս: Դեպքի վայր մեկնած փրկարարները անվտանգ տարածք են դուրս բերել 28 մարդու, որոնցից 4-ը` երեխա: Փրկվածներին տեղափոխել են Ապարան քաղաք:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG