Մատչելիության հղումներ

Քլինթոնն ու Աշթոնը քննարկել են Իրանին եւ Սիրիային վերաբերող հարցեր


Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը զգուշավոր լավատեսություն են արտահայտել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին Իրանի իշխանությունների վերջին հայտարարությունների կապակցությամբ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Աշթոնը Իրանին վերաբերող հարցերը քննարկել են Վաշինգտոնում:

Անցած շաբաթ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար Սայիդ Ջալիլին Աշթոնին նամակ էր հղել` բանակցությունների վերսկսելու առաջարկով:

Քլինթոնի եւ Աշթոնի հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ, ըստ հաղորդագրությունների, ուրբաթ օրը վերսկսվել են մարտերը կառավարության եւ զինված ընդդիմության միջեւ:

Քլինթոնն ասել է, որ Վաշինգտոնը շարունակելու է ճնշում գործադրել Դամասկոսի վրա եւ սատարել ընդդիմությանը:.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG