Մատչելիության հղումներ

Լատվիայում անցկացվում է ռուսերենի կարգավիճակի շուրջ հանրաքվե


Հանրաքվեի են դրված սահմանադրական փոփոխությունները, որոնց արդյունքում ռուսերենը կարող է դառնալ Լատվիայի երկրորդ պետական լեզուն:

Առաջին արդյունքներն ակնկալվում են այսօր երեկոյան: Վերջնական արդյունքները կհրապարակվեն կիրակի օրը:

Առաջարկված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն, եթե դրանց կողմ քվեարկի ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելին: Դիտորդները դա քիչ հավանական են համարում:

Անցած դեկտեմբերին երկրի խորհրդարանը քվեարկությամբ մերժել էր ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին օրինագիծը: Հանրաքվեի դրված փոփոխություններին դեմ քվեարկելու կոչով ավելի վաղ հանդես էր եկել Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը:

Նախաձեռնության հեղինակները, մինչդեռ, պնդում են, որ նման քայլն անհրաժեշտ է` վերջ դնելու համար երկրի բնակչության գրեթե մեկ երրորդը կազմող լուսալեզու քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG