Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագիրը «կարող է հանգեցնել սպառազինությունների մրցավազքի»


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյան Հեյգը:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյան Հեյգը:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը այսօր Daily Telegraph-ում հրապարակված հարցազրույցում ասել է, թե Իրանն անկասկած փորձում է ստեղծել միջուկային զենք եւ, եթե հասնի հաջողության, դա կարող է հանգեցնել սպառազինությունների մրցավազքի Մերձավոր Արեւելքում:

Հեյգի կարծիքով, եթե Իրանը միջուկային ռումբ ունենա, ապա չի բացառվում, որ Մերձավոր Արեւելքի մյուս երկրներն էլ փորձեն միջուկային զենք ստանալ, ինչը, իր հերթին, սառը պատերազմի սպառնալիք կստեղծի տարածաշրջանում:

Դրա հետեւանքները, ըստ բրիտանացի նախարարի, կարող են «աղետալի լինել ամբողջ աշխարհի համար»:

Իրանը, հիշեցնենք, պնդում է, թե իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: Դա, սակայն, կասկածի տակ է առնում միջազգային հանրությունը` շարունակաբար խստացնելով պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG