Մատչելիության հղումներ

Կոսովոն նշում է անկախության 4-րդ տարեդարձը


Ուրբաթ օրը Կոսովոյի ալբանական իշխանությունները տոնում են Սերբիայից միակողմանիորեն անկախություն հռչակելու չորրորդ տարեդարձը:

2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյում մեծամասնություն կազմող ալբանացիների հռչակած անկախ պետությունը ճանաչել են Արեւմտյան տերությունների մեծ մասը, մինչդեռ Սերբիան մինչ օրս հրաժարվում է ճանաչել Պրիշտինայի անկախությունը:

Այս շաբաթ ավելի վաղ անցկացված հանրաքվեով Կոսովոյի ալբանական իշխանությունների` Սերբիայից անկախանալու փաստը հրաժարվել է ճանաչել նաեւ Կոսովոյի սերբական փոքրամասնությունը:

Կոսովոյում բնակվում է 1.7 միլիոն մարդ: Ալբանացիները կազմում են բնակչության 88 տոկոսը, սերբերը` 7:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG