Մատչելիության հղումներ

logo-print

«Ոչ հարիր վարքագծի» համար դատախազը հեռացվել է համակարգից


Հայաստանի գլխավոր դատախազի հրամանով 2012 թվականի փետրվարի 17-ին համակարգից հեռացվել է Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում այս առնչությամբ, մասնավորապես, ասված է. - «2012 թվականի փետրվարի 17-ին ստացվել է ահազանգ Արմավիրի մարզի դատախազության աշխատակցի կողմից դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսեւորելու վերաբերյալ, ինչը հաստատվել է: Պարզվել է, որ Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը 2012 թվականի փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերն ընկերոջ հետ միասին գնացել է իր բնակության վայրին մոտ գտնվող գիշերային ակումբ, որտեղ չարաշահել է ալկոհոլը եւ թույլ տվել դատախազին ոչ հարիր վարքագիծ: Այդ հանգամանքը հաստատել է նաեւ Դավիթ Բարոյանը եւ զղջացել կատարվածի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG