Մատչելիության հղումներ

Հայաստանում չկան անոմալիաներ, որոնք «կարող են խոսել նախապատրաստվող ուժեղ երկրաշարժի մասին»


Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր կազմակերպվել էր քննարկում` նվիրված Հայաստանի ընթացիկ սեյսմիկ ռեժիմի վերլուծությանը։

Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, քննարկմանը, որին մասնակցել են Սեյմիկ պաշտպանության ազգային ծառայության, ԱԻՆ գիտատեխնիկական խորհրդի ու գիտական ինստիտուտների մասնագետներ, ներկայացվել է «ՀՀ եւ հարակից տարածքների սեյսմիկ ռեժիմը եւ ընթացիկ սեյսմիկ վտանգի մակարդակը» զեկույցը:

Փետրվարի 7-13-ը Հայաստանում տեղի է ունեցել երեք թույլ երկրաշարժ, ինչը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքով, միասնական ուժերով Հայաստանի ընթացիկ սեյսմիկ ռեժիմը քննարկելու առիթ էր հանդիսացել:

Զեկույցը ներկայացնող Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մասնագետները կարծիք են հայտնել, որ այսօր չկան զգալի անոմալիաներ, որոնք կարող են խոսել Հայաստանում նախապատրաստվող ուժեղ երկրաշարժի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG