Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախագահը հրաժարական է տվել


Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ Հանովեր քաղաքի դատախազը հինգշաբթի օրը դիմել էր խորհրդարանին` նրան անձեռմխելիությունից զրկելու պահանջով: Հրաժարականի պատճառը մի շարք կոռուպցիոն սկանդալներն են, որոնց մեջ ենթադրաբար ներգրավված է Վուլֆը:

«Վերջին մի քանի օրերի եւ շաբաբների զարգացումները ցույց տվեցին, որ գերմանացիների վստահությունը իմ նկատմամբ, հետեւաբար եւ իմ արդյունավետությունը լրջորեն տուժել են: Այդ իսկ պատճառով այլեւս անհնար է, որ ես ինչպես հարկն է ղեկավարեմ նախագահի գրասենյակը երկրում եւ դրսում», - հակիրճ հայտարարել է Վուլֆը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG