Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի անվտանգության նախարարության դեմ


Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի տեղեկատվության եւ ազգային անվտանգության նախարարության դեմ: Վաշինգտոնը այս կառույցի պաշտոնյաներին մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու, «Ալ-Ղաիդա», «Հզբոլլահ» շարժումների հետ համագործակցելու, ինչպես նաեւ ընդդիմադիրների դեմ ռեպրեսիվ գործողություններում Սիրիայի իշխանություններին օգնելու մեջ:

Սահմանված պատժամիջոցներով արգելվում է Իրանի անվտանգության նախարարության պաշտոնյաների մուտքը Միացյալ Նահանգներ, սառեցվում են ամերիկյան բանկերում նրանց ակտիվները, կասեցվում է ամերիկյան կազմակերպությունների հետ նրանց համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG