Մատչելիության հղումներ

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են կուսակցության առաջիկա համագումարին վերաբերող հարցեր


Երեկ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային ժողովի Հանրապետական փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստում քննարկվել են կուսակցության առաջիկա համագումարին վերաբերող հարցեր:

ՀՀԿ համագումարը տեղի կունենա մարտի 10-ին: Համագումարի օրակարգն ընդունված է:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ընտրացուցակը պաշտոնապես կհրապարակվի այդ համագումարից հետո:


Իրինա Հովհաննիսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG