Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանը կառաջադրվի


Արձագանքելով «Առաջին լրատվական»-ի այսօրվա հրապարակմանը, թե «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը` Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` «Հայէկոնոմբանկ»-ի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն ասաց. - «Որպեսզի հասարակությունը տեղյակ լինի, եւ թյուրմացության մեջ չգցեն՝ պարզաբանում եմ, որ ես զբաղվում եմ տնտեսական գործունեությամբ եւ պատգամավոր դառնալ չեմ ցանկանում»:

Խաչատուր Սուքիասյանի առաջադրման վերաբերյալ Սարիբեկ Սուքիասյանն ասաց. - «Խաչատուրը քաղաքական գործիչ է, լավ փորձագետ, լավ օրենսդիր ու խորհրդարանական: Եվ կարծում եմ՝ նա մեծամասնական ընտրակարգով կմասնակցի ընտրություններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG