Մատչելիության հղումներ

Քարզայի խոսքով, Քաբուլն ու Վաշինգտոնը բանակցում են Թալիբան շարժման հետ


Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը Wall Street Journal թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Աֆղանստանի եւ Միացյալ Նահանգների իշխանությունները գաղտնի բանակցություններ են վարել թալիբանների հետ:
Քարզայն ասել է, որ Թալիբան շարժումը «միանշանակ» ցանկություն ունի ավարտել Աֆղանստանում 10 տարի շարունակվող պատերազմը:

Նախկինում թալիբանները հրաժարվել են Աֆղանստանի իշխանությունների հետ բանակցություններից` վերջիններս Վաշինգտոնի դրածոներ համարելով:

Քարզայը հրաժարվել է բանակցությունների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ հաղորդել` մտավախություն հայտնելով, որ դա կարող է վնասել գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG