Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը ընդգրկվեց ԲՀԿ-ի կազմում


Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դրական որոշում է կայացրել ԲՀԿ-ին անդամակցելու` Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի դիմումի վերաբերյալ եւ նա այսուհետ ԲՀԿ-ի անդամ է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:

Որոշումը կայացվել է Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ հրավիրված հավաքում` երեկ նրա Հայաստան վերադառնալուց հետո:

Նիստում որոշվել է նաեւ ԲՀԿ-ի համագումարի օրը. այն կկայանա մարտի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Իրինա Հովհաննիսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG