Մատչելիության հղումներ

Հոնդուրասի բանտում տեղի ունեցած հրդեհից հարյուրավոր բանտարկյալներ են զոհվել


Չորեքշաբթի օրը Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոմայագուա քաղաքի բանտում տեղի ունեցած խոշոր հրդեհին զոհ է գնացել 377 բանտարկյալ:

Կասկածներ կան, որ կալանավորներից մեկը դիտավորյալ հրդեհել է բանտը եւ դիմել փախուստի: Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը:

Հրդեհից փրկված բանտարկյալները զոհերի մեծ թվի համար մեղադրում են բանտապահներին, ովքեր, նրանց պնդմամբ, մոլեգնող կրակի պայմաններում չեն շտապել բացել բանտասենյակների ճաղավանդակները:

Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, զոհերի մեծ թվի պատճառ կարող էր հանդիսանալ բանտի գերբեռնվածությունը. 450 մարդու համար նախատեսված բանտում հրդեհի պահին շուրջ 800 բանտարկյալ է պահվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG