Մատչելիության հղումներ

Շվեյցարացի գիտնականները հայտարարել են, որ պատրաստվում են ստեղծել հատուկ «մաքրող արբանյակ», որի նպատակն է Երկիր մոլորակի ուղեծիրը մաքրել տիեզերական աղբից:

Այս պահին CleanSpace One անվանումը կրող «մաքրող արբանյակների» նախատիպի ստեղծման աշխատանքներ են տարվում Լոզանի Շվեյցարական տիեզերական կենտրոնում:
Գիտնականներն հույս ունեն արբանյակը տիեզերք արձակել 3-ից 5 տարի հետ:

Մաքրող արբանյակի առաջին խնդիրը կլինի որսալ 2009 եւ 2010 թվականներին տիեզերք արձակված եւ այժմ գործածությունից դուրս եկած շվեյցարական արբանյակները:

Ամերիկյան տիեզերական NASA գործակալության տվյալներով, այժմ Երկիր մոլորակի ուղեծրում պտտվում են արբանյակների եւ հրթիռների շուրջ 500,000 կտորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG