Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Յակունինը ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ բարձր գնահատելով նրա մասնագիտական ունակություններն ու աշխատանքային փորձը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու զարգացման հեռանկարին եւ նախատեսվող ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG