Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանն ընդունել է ամերիկացի դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 14-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի գտնվող ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության եւ ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ վարժանքների կազմակերպմանը, ռազմակրթական ծրագրերին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Դերծովակալ Մարկ Մոնտգոմերին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Կոսովոյի և Աֆղանստանի առաքելությունների ընթացքում ցուցաբերված եւ ցուցաբերվող աջակցության համար:

Այցի ընթացքում կայացել է նաեւ դերծովակալ Մոնտգոմերիի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի հետ: Քննարկվել են հայ խաղաղապահների միջազգային առաքելություններին մասնակցությանն առնչվող հարցեր:

Դերծովակալ Մոնտգոմերին այցելել է նաեւ Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG